20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

27 հուլ 2017 21:45

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվում է որդին

 Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվում է որդին
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ – հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել է: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ:
Մեկ անձ ձերբակալվել է:
SHAMSHYAN.com-ը գրում է, որ  Մ. Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է՝ Նորայր Մանուկի Սիմոնյանը:
Զարհուրելի սպանությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են կատարել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Վարչության պետ Սամվել Ասատրյան, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյան, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյան և նույն վարչության Ոստիկանության Արմավիրի բաժնի, Արմավիրի ոստիկանապետ Դավիթ Սարգսյան, ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության, ՀՔԿ նախագահի տեղակալ գեներալ-մայոր Վահագն Հարությունյան աշխատակիցները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր