17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

28 հուլ 2017 13:00

Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը. +39, 40...

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնը ներկայացրել է օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը։
Երեւան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26...27C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 39...40C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 13...15C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 13C, միջին բացարձակ առավելագույնը` 37C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8...10 մմ):
Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26...27C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 39...40C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 15...17C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 12...13C, միջին բացարձակ առավելագույնը` 37...39C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8...11 մմ):
Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...18C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 29...34C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 5...8C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...7C, միջին բացարձակ առավելագույնը` 25...32C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30...46 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...19C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը` մինչեւ 30...34C, ամսվա երկրորդ կեսին՝  օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 5...9C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...7C, միջին բացարձակ առավելագույնը` 27...30C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 40...60 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 19...22C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 35...39C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 6...11C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 8...12C, միջին բացարձակ առավելագույնը` 30...32C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30...55 մմ):
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ 26...27C, լեռնային շրջաններում` 18...20C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝  ցերեկը նախալեռնային շրջաններում մինչեւ 38...39C, լեռնային շրջաններում` 28...33C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչեւ 12...15C, լեռնային շրջաններում` 5...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում` 12...13C, լեռնային շրջաններում` 5...6C, միջին բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ 35...38C, լեռնային շրջաններում` 27...28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝  9...20 մմ, լեռնային շրջաններում՝ 26...30 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է 25...26C, նախալեռնային շրջաններում` 17...19C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում մինչեւ 39...40C, նախալեռնային շրջաններում` 29...33C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ 13...15C, նախալեռնային շրջաններում` 5...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում` 11...15C, նախալեռնային շրջաններում` 5...8C, միջին բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում՝ 35...37C, նախալեռնային շրջաններում` 29...31C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 8...30 մմ, նախալեռնային շրջաններում՝ 15...40 մմ):

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր