17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

28 հուլ 2017 13:15

Մարզպետի խորհրդականի սպանության գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի (ֆոտո)

 

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվածները երկուսն են: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ կասկածվում են նրա որդին եւ կինը, որոնք ձերբակալվել են: Նախնական տեղեկություններով սպանության դրդապատճառն ընտանիքում անհաշտ հարաբերություններն են եղել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորայրի հետ դին կապել են երկաթե լարերով, այնուհետեւ պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել եւ, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տնից եւ թողել ամայի տարածքում:

Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիքը՝ կացինը, որով սպանվել է Մանուկ Սիմոնյանը:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ հուլիսի 25-ին ժամը 23.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված եւ կապկպված:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել եւ ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր