17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

28 հուլ 2017 14:00

Իմաստուն եւ խորամանկ կնոջ չորս կանոն

 

1. Միշտ ունկնդրեք զրուցակցին: Ժամանակակից սերնդի խնդիրն այն է, որ նրանք դադարել են լսել եւ ունկնդրել: Իսկ մենք հոգու խորքում, ենթագիտակցաբար կարծում ենք, որ մեզ չեն լսել, մեր ասածը ոչ ոքի չի հետաքրքրում: Դրա հետեւանքը լինում է բարձր ձայնը, զրուցակցից ավելի բարձր խոսելու ձգտումը: Դա ճիշտ չէ: Խոսեք ցածրաձայն, բայց այնպես, որպեսզի ձեզ հասկանան:

2. Հարգանք ցուցաբերեք: Տղամարդը հենարան է, պաշտպանություն, քարե պատ, որսորդ: Հնարավոր է՝ թվային տեխնոլոգիաների դարում սա վայրի է հնչում: Միշտ հարգեք տղամարդուն: Թող նա իրեն գլխավորը զգա:

3. Պետք է տարածություն լինի: Խելացի կնոջ ուժը նրանում է, որպեսզի ոչ թե քաշի սանձերը, այլ բաց թողնի: Հենց այդ դեպքում տղամարդը կցանկանա վերադառնալ: Ազատություն տվեք ձեր սիրելիին եւ սթափ նայեք ամեն ինչին:

4. Ավելի հաճախ ժպտացեք: Հենց բարձր տրամադրությունը, հանգիստ ժպիտն են ինքնավստահություն արտահայտում, օգնում շրջապատին ձեր ուժերի հանդեպ հավատ ներշնչել: Կինը, որը միշտ հանգիստ, իմաստուն, հավասարակշռված է, միայն հիացմունք է առաջացնում: Եվ տղամարդը նույնպես միշտ հիացած կլինի իր սիրելիով:

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր