17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

28 հուլ 2017 20:50

25-ամյա երիտասարդը հեծանիվով բախվել է «Նիսան Ժուկ»-ին

 
Հունիսի 27-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 24-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 6 հասցեի մոտ իր «Նիսսան Ժուկ» մակնիշի ավտոմեքենայով նախատեսված վայրում կատարել է շրջադարձ, երբ մի հեծանվորդ բախվել է իր ավտոմեքենայի աջ դռանը, ինչի հետեւանքով ինքը նրան տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա վնասվածքով» բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Սեբաստիայի փողոցում՝ հեծանիվից վայր ընկնելու հետեւանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 6 հասցեի մոտ հիշյալ երիտասարդը հեծանիվով բախվել է «Նիսսան Ժուկ»-ի դռանը եւ վայր ընկել:
Կատարվում է քննություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր