17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

28 հուլ 2017 21:22

Չորս վնասակար սովորություն, որոնք աղքատության են հանգեցնում

 
Սովորություն առաջին. աղքատները միշտ մեղավորներ են փնտրում
Աղքատ մարդը երբեք պատասխանատվություն չի ստանձնում։ Ամենայն հավանականությամբ՝ նա իր անհաջողություններում կմեղադրի գործընկերներին, ղեկավարին կամ նույնիսկ համակարգին, քան կընդունի իր պարտությունը։ Աղքատն այսպես է մտածում. «Եթե ՆՐԱՆՔ չլինեին, ես վաղուց հաջողակ կլինեի», «Ինձ ԲՈԼՈՐԸ խանգարում են, ես ոչինչ չեմ կարող անել»։
Սովորություն երկրորդ. ժամանակ ձգել
Մանկուց մեզ սովորեցնում են ժողովրդական հայտնի «իմաստությունը»՝ «Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր»։ Ժամանակն անցնում է, իսկ դուք դեռ մտածում եք, չափում եք։ Եվ, ի վերջո, հայտնվում է ավելի նախաձեռնող մեկը, որը «պոկում է» ձեր կտորն ու տանում։ Հաղթում է նա, ով չի վախենում առաջին քայլն անել ու ռիսկի դիմել, նա, ով օգտագործում է իր գաղափարները, ոչ թե թաղում իր հիշողության խորքերում։ Աղքատի մտածողություն ունեցող մարդը միշտ ժամանակ է ձգում, իսկ սեփական անգործության պատճառ կրկին համարում ուրիշներին։
Սովորություն երրորդ. գործել հաստատապես
Աղքատները ռիսկի չեն դիմում։ Նրանք նախընտրում են կայուն, թեկուզ եւ ոչ մեծ եկամուտը։ Արդյունքում այպես էլ ապրում են՝ աշխատավարձից աշխատավարձ, փոխարենը՝ կայունության թվացյալ «թեւի տակ»։
Սովորություն չորրորդ. անվճար ուսուցում
Աղքատների տիպիկ ներկայացուցիչը գրանցված է հսկայական թվով անվճար թրեյնինգների ու սեմինարների, որոնց մեծ մասին նա այդպես էլ ներկա չի լինի։ Արդյունքում մարդն ապրում է ուսուցման պատրանքով, իսկ գործնականում ոչ մի զարգացում չկա։ Հաջողակ ձեռներեց դառնալու համար անհրաժեշտ է կենդանի շփում խորհրդատուի հետ, նպատակին հասնելու գործողությունների հստակ ընթացք է անհրաժեշտ։ Թրեյնինգի արժեքը ոչ միայն ապագա հաջողության ցուցիչն է, այլեւ ձեր շարժառիթի արժեքը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր