Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

30 հուլ 2017 22:24

Եղանակը Հայաստանում հուլիսի 31-ին

 

Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ +38...+39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Հուլիսի 31-ին արեւմտյան շրջաններում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 31-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +28+33,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,

Գեղարքունիքում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +28+33,

Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +29+32,

Տավուշում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +30+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +28+33,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+27, ցերեկը` +38+39,

Արարատում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +38+39,

Արմավիրում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +38+39,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +28+33,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +38+39,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +18+23, ցերեկը` +35+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +29+31,

Արցախում՝ գիշերը` +19+21, ցերեկը՝ +31+34:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր