10:43 - Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս         10:36 - Էսքան դարդուցավի մեջ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել․«Հրապարակ»      10:17 - Վարչապետի մեսիջները՝ հանրությանը․իրենք էլ են զգում, որ անհնար է դարձել վերահսկել վարակի տարածումը.«Փաստ»    

31 հուլ 2017 11:00

Նոր մանրամասներ Սեւանում կատարված կրկնակի սպանությունից

 

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Սեւանա լճի լողափին տեղի ուենցած արյունոտ միջադեպից։

Սեւանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում: Տասնհինգ րոպե անց «Սեւան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների եւ Սեւանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, լողափում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների եւ 1989 թ. ծնված Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջեւ, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել է հիվանդանոց:

Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 1981 թ. ծնված Էդգար Հ.-ն, հետապնդել եւ ժամը 19.05-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 62-րդ կմ-ում գտնվող ճանապարհի բանուկ մասում Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա: Վերջինս գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

Էդգար Հ.-ն ժամը 20.05-ին մեղայականով ներկայացել է Սեւանի բաժին եւ ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը:

Նշանակվել են համալիր փորձաքննություններ:

Էդգար Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր