17:00 - Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշոր բռնկում է ակնկալում         16:40 - ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են      16:14 - Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում    

31 հուլ 2017 11:15

Զինվորը մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

 

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Արկադի Լեւոնի Ղամբարյանի մահվան դեպքի առթիվ: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու մարմնական վնասվածքն ստացել է 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի պաշտպանական դիրքերից մեկում հուլիսի 28–ին, պայմանագրային զինծառայող է մահացել։ Տավուշի մարզի Քարկոփ գյուղի 33–ամյա բնակիչ Արկադի Ղամբարյանը մահացել է հրազենային վիրավորումից։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր