17:00 - Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը         16:35 - Տեսանյութ.Ինչպես են ոստիկանները գիշերը շուրջ 30 պոռնիկների բերման ենթարկում      16:15 - Առաջիկա տասնամյակում եւս մեկ կորոնավիրուս կհայտնվի․Մարդկանց իրական թիվը կարող է 10 անգամ ավել լինել, քան պաշտոնական թվերն են    

31 հուլ 2017 21:00

Ով է սպանել Արմավիրի մարզպետի խորհրդականին. Նոր մանրամասներ

 Ով է սպանել Արմավիրի մարզպետի  խորհրդականին. Նոր մանրամասներ
Aravot.am-ը գրում է, որ Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կինը մարզի հայտնի ու վաստակավոր բժշկի դուստրն է:
Այս մասին Aravot.am-ին պատմեց Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը: Սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանն իր ընտանիքով հենց այս համայնքում էր ապրում, ըստ պարոն Վարդանյանի՝ Սիմոնյանի հորական տանը:
«Բռնությունների մասին տեղյակ չեմ եղել, եթե նման բաներ եղել են: Իմ իմացածով ինքը լավ ամուսնու, լավ հոր, լավ բնակչի կերպար էր, թե երկրորդ դեմքով ինչպես է հանդես եկել ընտանիքում, ես տեղյակ չեմ…իրենք իմ համայնքի բնակիչներն էլ չէին, ուղղակի Մանուկի հորական տանն էին ապրում, Հոկտեմբերյանում բնակարան ունեին, մեզ մոտ հաշվառված չեն »,- ասաց Սարդարապատ համայնքի ղեկավարը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր