Լուսինե Կիրակոսյանին,Գուժ Մանուկյանին ազատում են աշխատանքից, մինչդեռ Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին          Իսկ ապագա «պայթյունից» կարող են հրդեհվել ՀՀ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, նույնիսկ Իրանը.ՀՀ-ում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է       Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ    

07 օգոս 2017 12:00

32-ամյա վարորդը վթարի է ենթարկել 20-ամյա երկու հետիոտնի.Երիտասարդներից մեկը մահացել է

32-ամյա վարորդը վթարի է ենթարկել 20-ամյա երկու հետիոտնի.Երիտասարդներից մեկը մահացել էԵրեկ՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ Ժամը 23։30-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Մհեր Փանդունցը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 ՕV 524 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում՝ թիվ 2 դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել Նոր Խարբերդի բնակիչներ՝ 20-ամյա Մկրտիչ Նաջարյանին և 20-ամյա Մեսրոպ Սայադյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածներից Մ. Նաջարյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր