Կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 18-ամյա երիտասարդի կյանքի համար, մասնակիցներից մեկը հայտնի դատավորի տղա է          Ուղեղի մահ. երբ է կարելի հիվանդին անջատել կենսապահովման համակարգից       Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ,ձերբակալվել են բողոքի ցույցերի համակարգողներր    

07 օգոս 2017 21:35

Հայաստանի քաղաքացուն դանակահարել են Մոսկվայի մարզադաշտերից մեկի մոտ

 Հայաստանի քաղաքացուն դանակահարել են Մոսկվայի մարզադաշտերից մեկի մոտ
Մոսկվայի հյուսիսարևմտյան հատվածում՝ «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի մոտ, անհայտ անձը դանակով վիրավորել է ՀՀ քաղաքացուն: Այս մասին գրում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Ինչպես հաղորդվում է, օգոստոսի 5-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել Հայաստանի 33-ամյա քաղաքացի՝ դանակային վիրավորումով։ Տղամարդու մոտ հայտնաբերվել են նաև գլխի վնասվածքներ, կապտուկներ։
«Միջադեպը տեղի է ունեցել «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի մոտ՝ Վոլոկոլամսկի մայրուղու վրա։ Տուժածի ու անհայտ անձի միջև վեճ է բռնկվել, որի ընթացքում վերջինս ծեծել է ՀՀ քաղաքացուն և դանակով հարվածել նրա որովայնին, իսկ հետո փախուստի դիմել»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր