Ալիևը բողոքել է Իրանի իշխանությունների պահվածքից          Ադրբեջանում մտահոգված են .«իրանական լրտեսական ցանցի» «կրոնական քողի տակ դիվերսիոն գործողություններ են իրականացրել» հօգուտ Իրանի       Թուրքիան այսօր «երկակի խաղ» է խաղում,մի կողմից համարվում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց մյուս կողմից էլ խուսափում է հակամարտող կողմից որևէ մեկի կողքին կանգնելուց    

07 օգոս 2017 21:47

Խաղողի դիետա. նիհարեք 2 կգ 1 օրում

 
Արդեն օգոստոս է, նշանակում է՝ խաղողի սեզոն է։ Խաղողի դիետան առաջին հերթին ոչ թե նիհարելուն, այլ օրգանիզմը մաքրելուն է ուղղված։ Դե՝ իսկ նիհարելը յուրօրինակ բոնուս է։
Խաղողի սննդակարգի սկզբունքները
- Ամենակարեւորը՝ դուք 4 օր պետք է սնվեք միայն խաղողով։ Սա ամենակարեւոր սկզբունքն է։ 
- Մինչեւ դիետան սկսելը անպայման այցելեք բժշկի կամ դիետոլոգի։ Դուք պետք է այն համաձայնեցնեք մասնագետի հետ, ճիշտ գնահատեք ձեր օրգանիզմի վրա դրա ազդեցությունը։
- Ցանկալի է այս դիետային հետեւել, երբ արձակուրդ եք վայելում կամ երբ շատ ազատ ժամանակ ունեք։
- Դիետան սկսել խորհուրդ է տրվում խաղողի սեզոնին։
- Կերեք միայն առանց պարարտանյութերի աճեցված խաղող։
- Դիետան սկսելուց երեք օր առաջ նվազեցրեք ձեր սովորական սնվելու ռեժիմը, իսկ սկսելուց մեկ օր առաջ միայն մրգեր կերեք։ Նույն կերպ պետք է վարվել նաեւ դիետան ավարտելիս։
- Արգելվում է ալկոհոլ օգտագործել եւ ծխել։ 
Ճաշացանկը
Որպես այդպիսին՝ հատուկ ճաշացանկ չկա։ Խորհուրդ է տրվում ուտել 6 անգամ եւ միայն խաղող։ Խաղողի քանակությունը սահմանափակ չէ, կերեք որքան ցանկանում եք։ Ըստ հնարավորության՝ ամեն անգամ ուտելիս փոխեք խաղողի տեսակը՝ մուգ կամ բաց։ Կարեւոր է դիետայի ընթացքում օրական առնվազն երկու լիտր ջուր խմել։
Խաղողի դիետայի արդյունքը
Նախ եւ առաջ խաղողի դիետան ձեզ է վերադարձնում թեթեւության եւ բարձր ակտիվության զգացումը։ 4 օրում օրգանիզմը մաքրվում է թույներից։ Այս դիետայից հետո կանանց 80 տոկոսի մոտ անհետանում են փոքրիկ կնճիռները, մաշկի երիտասարդացում է տեղի ունենում։ Բոլորի տեսողությունը սրվում է, նվազում է նյարդայնությունը, վերականգնվում է լսողությունը։
Նիհարելը կարելի է հաճելի բոնուս համարել։ Միջինում կարելի է 1 օրում 2 կգ նիհարել


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր