ՏեսանյութԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է. կա 5 զոհ          Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի բանակի թվաքանակը մեծացվում է ՝ ավելացվում է «կոմանդոսների» ստորաբաժանում       Ընկերներ ընտրելիս կարեւոր է մարդու հոտը. իսրայելցի գիտնականներ    

08 օգոս 2017 20:45

53-ամյա տղամարդը դանակահարվել է իր բնակարանում. հայտարարվել է հետախուզում

 53-ամյա տղամարդը դանակահարվել է իր բնակարանում. հայտարարվել է հետախուզում
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակչին դանակահարելու հանգամանքները, հայտարարվել է հետախուզում:
2017 թվականի օգոստոսի 4-ին` ժամը 08:10-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի ծակած-կտրած, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Ա.Մանուկյանը՝ ծնված 1964թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մանուկյանը նշված մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում՝ իր բնակարանում Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակչի՝ ծնված 1968թ., հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ա.Մանուկյանը ճանաչվել է տուժող: Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել՝ 49-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ