17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

14 օգոս 2017 11:00

Ռուս զինծառայողը Սեւանում ջրահեղձ է եղել ծառայակիցների աչքի առջեւ

 

Սեւանա լճում օգոստոսի 13-ին ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի զինծառայող է խեղդվել:ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը նշեց, որ փրկարարաները օգոստոսի 13-ին, ժամը  18:00-ին Սեւանա լճից ափ են դուրս բերել ռուս զինծառայողի դին:

shamshyan.com-ի փոխանցմամբ, լճում խեղդված զինծառայողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 20-ամյա Ռադմիր Ֆիլիպովն է: Նա երեկ Սեւան է գնացել իր 2 ծառայակից ընկերների հետ եւ ջրահեղձ է եղել ծառայակիցների աչքի առջեւ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր