17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

18 օգոս 2017 21:10

Արմավիրի մարզում բախվել են КамАЗ-ն ու 01-ը. 01-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր

 Արմավիրի մարզում բախվել են КамАЗ-ն ու 01-ը. 01-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր
Shamshyan.com-ը գրում է.այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայի Արդոն քաղաքի բնակիչ, 32-ամյա Սոսլան Կարպուսովի վարած КамАЗ մակնիշի C 160 BE 15 համարանիշի և Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 23-ամյա Օնիկ Վարդանյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 35 ԼF 558 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 01-ի վարորդ Օ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով КамАЗ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր