Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի          Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը       Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան    

21 օգոս 2017 22:40

Տասը իր, որոնք դժբախտություն են բերում տուն

 
1. Կոտրված ապակի
Դա կարող է լինել ճաքած պատուհան, կոտրված հայելի կամ կոտրված բռնիչով բաժակ։ Մի պահեք դրանք տանը, քանի որ կոտրված ապակին խորհրդանշում է ճեղք պաշտպանության մեջ։
2. Հին իրեր
Օգտագործված հագուստ, թերթեր կամ ամսագրեր, որոնք այլեւս չեք կարդալու, այդ ամենը պետք է աղբանոց նետել ։ Եթե դուք գիտեք, որ այլեւս երբեք չեք կարողանա հագնել տվյալ զգեստը, քանի որ ձեր կազմվածքը փոխվել է, բայց նաեւ ափսոսում եք դեն նետել՝ ավելի լավ է որեւէ մեկին նվիրեք այն ։
3․ «Մեռյալ» իրեր
Դրանցից են չոր ծաղիկները։ Կանայք շատ են սիրում նման կոմպոզիցիաներ։ Բայց բոլոր չորացած բաները թոշնանքի էներգետիկա են պարունակում։ Այդ նույն ցանկում են կենդանիների խրտվիլակները, չորացրած թիթեռները կամ բզեզները, կենդանիների եղջյուրները ու թռչունների փետուրները։ Իհարկե կանոններից բացառություններ էլ կան՝ եթե այդ հերբարիումը ձեր սիրելի դուստրն է նվիրել, երբ դեռ փոքրիկ երեխա էր, պահեք այն ձեր սեղանի վրա, դրանից վնաս չի լինի։ Նույնը վերաբերում է նաեւ փետուրին կամ եղջյուրներին, որոնք զարդարում են սենյակները, եթե դրանք դուք սպանված կենդանիներից չեք վերցրել։ Իսկ ծովափնյա արձակուրդից բերված խեցիները որպես հուշանվեր կարող են պահել նրանք, ովքեր կանոնավոր հետեւում են դրանց։ Իսկ ահա մնացած ամեն ինչը ավելի լավ է դեն նետեք կամ բաժանեք ուրիշներին։ Իսկ չորացած սենյակային բույսերից հաստատ պետք է ազատվել, քանի դեռ դրանք չեն համալրել էներգետիկ վամպիրների ցանկը։
4. Ցանկացած իր, որից չեք օգտվել ավելի քան երեք տարի
Նույնիսկ եթե այն լրիվ նոր է, լճացման էներգետիկան սկսում է կուտակվել դրա մեջ։ Կամ փորձեք դրա համար նոր կիրառում գտնել, կամ էլ ազատվեք դրանից։ Գուցե կարելի է ամառանոց տեղափոխել այն սեղանը, որի շուրջ արդեն տասը տարի չեք նստել կամ էլ մեկին նվիրել զեղչով գնված, բայց այդպես էլ չհագած տաբատը։
5. Մանր աղբը՝ գրպանում կամ դրամապանակում
Փոքրից սկսվում է մեծը։ Դժվար թե այդ տոմսերն ու զանազան աղբերը երջանկություն բերեն։
6. Լուսանկարներ, որոնք ձեզ դուր չեն գալիս
Բացասական էներգիան, որը դուք զգում եք՝ նայելով այդ լուսանկարներին, ձեր իսկ պատկերն է աստիճանաբար ներծծում։ Այսպիսով կարող եք պատահաբար ինքներդ ձեզ «աչքով տալ»։
7. Չաշխատող ժամացույց
Չաշխատող ժամացույցը շատ վատ նշան է։ Կամ վերանորոգեք այն, կամ դեն նետեք, առանց տարակուսելու։ Ծայրահեղ դեպքում կարելի է հատակին դրվող ծանր ժամացույցը դարձնել կահույքի առարկա՝ օրինակ սեղան, իսկ պատի ժամացույցը՝ լուսանկարի շրջանակ կամ կախիչ։
8. Ոչ զույգ իրերը
Առանձին ուշադրության են արժանի պատշգամբում դրված դահուկը (մեկը), դահուկի ձողը (մեկը) կամ էլ կոշիկների դարակի ետեւում մոռացված հողաթափերից մեկը։ Նման իրերը երբեք ձեզ օգուտ չեն տա, ընդամենը կխանգարեն նոր գնումներ անելուն՝ արգելափակելով էներգետիկան։
9. Նոսրացած ավելը
Ավելի մասին արժե առանձին խոսել։ Ավելը կամ հատակ լվանալու հարմարանքները զուտ մաքրության գործիքներ չեն։ Ավելի հետ կապակցած են բազմաթիվ սնոտիապաշտական նշաններ տնային ոգիների մասին՝ մեր տներում ապրող օգնականների, որոնք պատասխանատու են այդ թվում նյութական բարեկեցության համար։ Հին, արդեն նոսրացած ավելը դառնում է ֆինանսների նվազման պատճառ։ Դրա համար էլ պետք է նորմալ վիճակում պահել այն ամենը, ինչով դուք տանը կարգուկանոն եք հաստատում։
10. Փոթորկի, վատ եղանակի կամ աղետի պատկերով լուսանկարներն ու նկարները
Եթե անձրեւ պատկերող նկարը քնարական է ու շատ գեղեցիկ է թվում ձեզ, այն կարող եք թողնել տանը։ Պարզապես ուշադիր դիտեք ու փորձեք զգալ պատկերի էներգետիկան՝ եթե նկարը տագնապալի մտքեր է առաջացնում, ավելի լավ է ազատվեք դրանից։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր