10:35 - «Փաստ».ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է         10:24 - «Հրապարակ». Նախորդ ընտրությունների «տասովշիկները» անգործ են մնացել. սպասել են, որ Փաշինյանի կառավարությունից կդիմեն իրենց      10:18 - «Ժողովուրդ».ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները    

24 օգոս 2017 10:00

«ՀԺ». Աբրահամյանները վաճառել են Նորամարգի ավազի հանքը եւ մեկ գազալցակայան

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ն օրեր առաջ գրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ» ընկերությունում իր ընտանիքին պատկանող բաժնեմասը: Աբրահամյանների կապիտալի արտահոսքի եւս երկու դեպք էլ կա: Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է այլ անձի:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը «Ավազահատիկ» ՍՊԸ-ում իրեն պատկանող 30% բաժնեմասն է վաճառել: Ավազի այս հանքը գտնվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում, իսկ ավազն արդյունահանվում էր հենց Արաքս գետից: Բնապահպանները բազմիցս են ասել, որ գետից ավազի արտահանումը խախտում է գետի բնական հունը եւ բնապահպանական խնդիրներով լի է արդյունահանման նման եղանակը:

«Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործարքից բացի, Արարատի մարզում Աբրահամյաններին պատկանող գազալցակայաններից մեկը նույնպես վաճառվել է: Այս գործարքից առաջ ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել մարզի գազալցակայաններում եւ նրանք, որոնք հարկային դաշտում չեն եղել, փորձել են բերել հարկային դաշտ: Հասկանալով, որ այլեւս գերշահույթ հնարավոր չէ ստանալ, Աբրահամյանները որոշել են այդ գազալցակայանը վաճառել:

Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ նախկին վարչապետը պատրաստվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում արտադրական ձեռնարկություն հիմնել: Նախորդ ամիս էլ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել Աբրահամյաններին պատկանող «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր