09:11 - Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 11-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11      21:30 - 3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից    

25 օգոս 2017 21:40

Արտակարգ դեպք մարզերից մեկում. 16-ամյա աղջիկը ծննդաբերել է

 Արտակարգ դեպք մարզերից մեկում. 16-ամյա աղջիկը ծննդաբերել է
Shamshyan.com-ը գրում է, որ  հանրապետության մարզերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երեկ՝ օգոստոսի 24-ին, ծննդատներից մեկից զանգահարել են Տարածքային Ոստիկանության բաժին և հայտնել, որ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում իրենց ծննդատանը 16-ամյա աղջիկը երեխա է ծննդաբերել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան հղիացնելու մեջ որոնվում է Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Գրիգորյանը, ով աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր տանը: Տարածքային Ոստիկանությունը ձեռնակում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, իսկ փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր