16:03 - Մենք չենք դանդաղում, զգույշ ենք. գալու է այդ օրը, միանգամից մաքրել հնարավոր չէ         15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ      15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան    

26 օգոս 2017 16:50

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 31-ամյա վարորդը մահացել է

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 31-ամյա վարորդը մահացել է
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Ոսկեհատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հակոբ Հովհաննիսյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 86 ՕQ 086 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մասիս-Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին և մոտ 35 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
 Shamshyan.com-ը գրում է,որ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացավ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։
 
Մանրամասները՝ shamshyan.com-ում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր