10:37 - Ճգնաժամային իրավիճակում արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը խնդիր է. Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող.«Փաստ»         10:18 - Տնտեսական ճգնաժամի հետևանքները կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը․«Փաստ»      10:00 - Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն.«Ժողովուրդ»    

26 օգոս 2017 18:45

Որքան տուգանք կվճարեն քաղաքացիները՝ չթույլատրված վայրերում աղբ թափելու համար

 
Այսօր՝ օգոստոսի 26-ին‚ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ՏԿԶՆ Տարածքային
ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը հայտնեց‚ որ վարչական իրավախախտուﬓերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կլինեն և կսահմանվեն
շրջակայքում աղբ թափելու տուգանքները։
Ինչ վերաբերում է չթույլատրված վայրերում աղբը թափելու տուգանքների գրանցմանը‚ ապա դրանք արվելու են ոստիկանության‚ տեղական ինքնակառավարման մարﬕնների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների կողմից։
«Մեր կարծիքով՝ պետք է լինի իրավախախտուﬓերի արձանագրման
երեք իրավասու մարﬕն՝ ոստիկանություն, ՏԻՄ և նախարարության կամ որևէ տեսչՆա նշեց‚ որ չնախատեսված վայրերում թափված 2 կգ-ից ավելի աղբի համար անհրաժեշտ կլինի վճարել 32 հազար դրամ վճարել, իսկ իրավաբանական անձինք կվճարեն100 համար դրամ։ 1 խմ թափոնի համար կտուգանվեն 60 հազար դրաﬕ չափով ֆիզիկական և 200 հազար դրամ՝ իրավաբանական անձինք:
Կենդանիների կողﬕց աղտոտման համար նրանց տերերը ստիպված կլինեն վճարել 10 հազար դրամ տուգանք։ Կենդանի մարﬓի (հատկապես սպանդանոցից բերված) համար կտուգանվեն 30 հազար դրամ ﬕնչև 20 կգ համար և կրկնակի՝ ավելի քաշի համար։
Իրավաբանական անձինք կտուգանվեն 100 հազար դրամ։ Ավտոﬔքենաների «կմախքների» կենցաղային տեխնիկայի համար տուգանքը սահմանված է 100 հազար դրամ։ Էլեկտրական մարտկոցների, կտրող-ծակող առարկաների համար՝ 20 հազար դրամ, անվադողերի նկատմամբ հատուկ մոտեցում է ցուցաբերվել՝ ﬕնչև 5 հատը կարժենա 30 հազար դրամ։ Շինարարական (իներտ) աղբի համար կտուգանվեն 40 հազար դրաﬕց 1 խմ-ի համար (իրավաբանական անձինք՝ 100 հազար)։
Արտաշես Բախշյանը‚ սակայն‚ նաև հայտնեց‚ որ այս սակագները դեռ նոր են քննարկման առարկա դարձել‚ հետևաբար կարող են չկիրառվել այս տարբերակով:
ական մարﬕն»‚- նշեց Բախշյանը։ 
Ըստ Արտաշես Բախշյանի՝ գրանցված իրավախախտումները քննվելու են հենց այս երեք մակարդակներում: Նա ասաց, որ ﬕնչև 2 կգ թափված համայնքային թափոնների համար (կենցաղային աղբ) նախատեսվում է 16 հազար դրամ տուգանք։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր