14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով         14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները      14:04 - Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են    

28 օգոս 2017 17:41

Դեռ որքա՞ն եք հետևելու, թե ինչպես է Էրդողանը ձեզ մատների վրա խաղացնում. Շուլցը՝ Մերկելին

Դեռ որքա՞ն եք հետևելու, թե ինչպես է Էրդողանը ձեզ մատների վրա խաղացնում. Շուլցը՝ ՄերկելինԳերմանիայի սոցիալ-դեմոկրատների կողմից առաջադրված կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը մեղադրել է Գերմանիայի կանցլեր և իր գլխավոր հակառակորդ Անգելա Մերկելին Թուրքիայի հանդեպ չափազանց մեղմ քաղաքականություն վարելու համար, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: «Դեռ որքա՞ն եք հետևելու, թե ինչպես է Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեզ մատների վրա խաղացնում», - ասել է Շուլցը, որի պնդմամբ պետք է վերջնաժամկետ ներկայացնել Էրդողանին գերմանացի լրագրողներին ազատ արձակելու հարցում, հակառակ դեպքում դադարեցնել Թուրքիայի և ԵՄ մաքսային միության պայմանագրի ընդլայնման շուրջ բանակցությունները:
Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր