«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

29 օգոս 2017 10:30

«Հրապարակ». Տղերքը խառն են. գեներալ Սեյրանը դառնում է 50 տարեկան. Խնջուքին ներկա է լինելու Սերժ Սարգսյանը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական էլիտան սեպտեմբերի 3-ին պատրաստվում է մեծ շուքով նշել ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը։

Գեներալը որոշել է «չաղ ու բախտավոր» խնջույք կազմակերպել, որին ներկա կլինի իշխանական ողջ էլիտան, հյուրեր արտերկրից։ Սեյրան Սարոյանի հարազատներն արդեն մոտ մեկ ամիս է՝ նախապատրաստվում են այդ օրվան։

Թեեւ նրանք ասում են, որ դեռեւս հայտնի չէ, թե որտեղ է նշվելու գեներալի ծնունդը, հյուրերի թիվը կհստակեցվի՝ նոր կընտրեն վայրը, սակայն մենք տեղեկացանք, որ ոմանց ասվել է նշելու վայրը՝ «Փարավոնում», եւ մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Սարոյանը 2007 թվականից պատգամավոր է, իսկ ԱԺ, որպես կանոն, հաճախում է իր «զույգի»՝ գեներալ Մանվելի ուղեկցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր