Մացոն մի օր արդարադատություն իրականացրեց, բողոքում եք՝ սովոր չեք. դուք չէիք, «Հանրապետական «անասուններ», ում տարիներ առաջ հոշոտում էիք          Հայաստանում կալանավորվել է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը. ռուսական մամուլի անդրադարձը       Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ    

29 օգոս 2017 12:05

Խոսրովի արգելոցը դեռ ծխում է

 

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 10:30-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետհանգեցման աշխատանքները շարունակվում են:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ աշխատանքներին մասնակցում են 27 փրկարար, արգելոցի 14 աշխատակից:

Ժամը 09:42-ի դրությամբ հայտնաբերված է ծխացող 5 օջախ: Աշխատանքներում ներգրավված է նաեւ ДТ-75 տրակտոր:

Ժամը 09:03-ին տեղեկություն էր ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցում աշխատանքներն իրականացվել են 4 տեղամասերում («Կուժ Կարասի» կոչվող տարածք), որից 3 տեղամասերում հայտնաբերվել է հրդեհի 13 ծխացող օջախ, մեկը՝ բռնկումով (մոտ 200 քմ տարածքում):

Աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար,  արգելոցի 9 աշխատակից եւ ոստիկանության Արարատի բաժնից 5 ոստիկան:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գնդապետ Եմիշյանը, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան փ/ծ գնդապետ Հովակիմյանը, ՀՆՓԱԻ կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Գալստյանը, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի համատնօրեն փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը, Արարատի ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Մ.Մարգարյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր