15:15 - ԱԱԾ-ի նոր բացահայտումը         14:46 - Տեսանյութ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Սուրբ Ղազար կղզում      14:25 - Մի քանի օրից պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի գները կբարձրանա՞ն, թե ոչ    

25 հուն 2016 21:34

Նախագահը տիկնոջ հետ ներկա է գտնվել էկումենիկ արարողությանն ու Խաղաղության աղոթքին

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր երեկոյան մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանն ու Խաղաղության Աղոթքին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Արարողությանը մասնակցել են նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից և այլ երկրներից ժամանած ուխտավորներ, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած հազարավոր մարդիկ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր