13:05 - Տեսանյութ. Ինչու՞ պիտի կռվենք Սիրիայի համար.Թող Սիրիան ու Ասադը փրկեն քրդերին ու կռվեն իրենց հողի համար         12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել      12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը    

30 օգոս 2017 13:30

Պարզվել են Վանաձորում քննիչի դանակահարության շարժառիթը. ՔԿ-ն մանրամասնում է

 

Օգոստոսի 29-ին Վանաձորում՝ ոստիկանության Տարոնի բաժնի մոտ, կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան Վ. Այվազյանին։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջինս անմիջապես տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել են  «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»:

Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։  Կասկածյալը ձերբակալվել է։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Ավելի վաղ հայտնել էր, որ Լոռու մարզում, օգոստոսի 29-ին, սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի դիմաց Վանաձորի բնակիչ Արայիկ Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահան Ա.-ի կրծքավանդակի ձախ հատվածին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Արայիկ Մ.-ն, ով Վահան Ա.-ի աներն է եւ, ըստ տեղեկությունների՝ այն կապված չէ Վահան Ա.-ի մասնագիտական գործունեության հետ, այլ ընտանեկան անհամաձայնություն է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր