Ժողովրդական բաղադրատոմսեր՝ հոդերի ցավը մեղմելու համար
Տարիքի հետ մարդկանց հոդերն ու ոսկորները «մաշվում» են և հոդացավերը սկսում են ավելի ու ավելի հաճախ անհանգստացնել: Հոդացավերի դեմ հիանալի տարբերակ կարող են լինել հատուկ քսուքներն ու ցավազրկող դեղահաբերը, սակայն դրանք ոչ միշտ են ձեռքի տակ լինում: Նման դեպքերում օգնության են հասնում ժողովրդական միջոցները, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև շատ ավելի անվնաս:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական երկու բաղադրատոմս, որոնք կօգնեն հնարավորինս արագ մեղմել հոդացավերը:
1. Հոդացավերի դեմ արդյունավետ միջոց կարող է լինել բուժիչ կոմպրեսը, որը պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել 50 գրամ հալվեի հյութը, 100 գրամ մեղրը և 150 գրամ օղին: Այնուհետև անհրաժեշտ է այդ լուծույթով թրջել մառլյան և դնել այն հիվանդ հոդին՝ ծածկելով պոլիէթիլենային թաղանթով և տաք բրդյա կտորով: Կոմպրեսը հարկավոր է թողնել 1.5-2 ժամ:
2. Շատ արդյունավետ է նաև խոտաբույսերով պատրաստված քսուքը: Հարկավոր է խառնել մեկական թեյի գդալ չորացրած ու մանրացրած սրոհունդի (зверобой), հազարատերևուկի (тысячелистник) և եղինջի խոտը, ստացված խառնուրդին ավելացնել 1 ճ.գ. հալած վազելին, այնուհետև խառնել ու լավ տրորել: Ստացված խառնուրդը հարկավոր է օգտագործել հիվանդ ծնկները բուժելու համար: