17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

30 օգոս 2017 16:30

Աստանայից Երևան թռչող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ակտաու քաղաքում

Աստանայից Երևան թռչող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ակտաու քաղաքում
Աստանայից Երևան թռչող ղազախստանյան SCAT ավիաընկերության օդանավը արտակարգ վայրԷջք Է կատարել Ակտաու քաղաքում` ուղևորուհիներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով: Այդ մասին հայտնել Է «Sputnik Ղազախստան» գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը:
Ըստ գործակալության տեղեկատվության, միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 30-ին ժամը մոտավորապես 14:00-ին (Երևանի ժամանակով ժամը 12:00-ին):
Չվերթի ուղևորուհին երկու անգամ իրեն վատ Է զգացել ինքնաթիռում, որն արդեն գտնվում Էր օդում, և օդանավի հրամանատարը որոշում Է ընդունել վայրԷջք կատարել Ակտաուի պահեստային օդակայանում՝ Ղազախստանի հարավ-արևմուտքում: Ուղևորուհուն, որի վիճակը շուտով լավացել Է, զննել են բժիշկները, և ինքնաթիռը շարունակել Է չվերթը: «SCAT ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրԷջք Է կատարել Ակտաուում ուղևորուհու վատ ինքնազգացողության պատճառով: Օդանավում եղել Է 86 ուղևոր, ուշացումը կազմել Է 1 ժամ 40 րոպե»,-ասված Է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր