Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

30 օգոս 2017 16:42

Արամ Անանյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի խորհրդական

Hayacq.com-ի տեղեկություններով այսօր «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի  նախկին գլխավոր տնօրեն Արամ Անանյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի խորհրդական:
 
Հիշեցնենք, որ նա Բարձրավոլտ էլեկտրացանցերի  ղեկավարն էր, երբ Լևոն Յոլյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար էր, ով ներկայում ղեկավարում է ՀՀ Վերահսկիչ պալատը: Չնայած, որ Արամ Անանյանը մինչ այդ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարն էր և Բարձրավոլտ էլեկտրացանցեր էր եկել Երվանդ Զախարյանի նախարար նշանակվելու ընթացքում: Նա նախկինում էլ բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել Էներգետիկ բնագավառում՝ լինելով տարբեր մարզային և մասնաճյուղերի տնօրեն, ղեկավարել է նաև Ջրային տնտեսության ոլորտում: 
 
Արամ Անանյանը աշխատանքից ազատվել էր 2016թ-ին, երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար դարձավ Աշոտ Մանուկյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր