Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում          Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ       Կարծես թե նվազել են հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցները    

30 օգոս 2017 18:50

3-ամյա տղան պնդում է, որ գիտի թե ով և ինչպես է նախորդ կյանքում իրեն սպանել

 
Մինչ բազմաթիվ գիտնականներ շտապում են ժխտել ռեինկարնացիա ասվածը՝ այն որակելով որպես առասպել, այս երեխան պնդում է, որ հիշում է, թե ով և ինչպես է իրեն սպանել։
Ընտանիքի հետ Սիրիայի և Իսրայելի սահմանին բնակվող 3-ամյա տղան, ում անունը չի նշվում, հիշում է իր սպանության բոլոր մանրամասները։ Երբ նա իր ծնողներին պատմեց, թե գիտի՝ ով է իրեն նախորդ կյանքում սպանել, սկզբում նրանք չհավատացին։ Բայց երբ երեխան սկսեց պատմել բոլոր մանրամասները, նրանք սկսեցին ավելի լրջորեն մոտենալ այդ ամենին։
Ծնողները համաձայնեցին նրան տանել այն վայր, ուր ըստ նրա, նա թաղված է։ Տեղի բնակիչներին հարց ու փորձ անելուց հետո նրանք պարզեցին, որ այդտեղ թաղված մարդը մոտ 4 տարի առաջ անհետ կորել էր։ Ի դեպ, տղան էլ 3 տարեկան է։
Տղան նաև ցույց տվեց, թե կոնկրետ որտեղ են նրան թաղել, պնդելով, որ իրեն սպանել են կացինով։ Որքան էլ զարմանալի է, բայց նշված վայրը փորելուց հայտնաբերվեց մի տղամարդու դիակ, իսկ կողքին՝ կացին։
Բայց սա դեռ ամենը չէ։ 3-ամյա տղան նաև ասել է, թե որտեղ է ապրում իրեն սպանող մարդը։ Նրան այցելելուց և այս ամենը պատմելուց հետո նա խոստովանեց, որ ինքն է սպանել թաղված մարդուն։
Սակայն անգամ այս ամենից հետո, որոշ մարդիկ չեն հավատում այս պատմությանը՝ կարծելով, որ այն հորինված է եղել և նախօրոք պլանավորված։ Միգուցե դա այդպես է, սակայն նախկինում ևս պատահել են ռեինկարնացիան կամ վերամարմնավորումը ապացուցող դեպքեր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր