17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

31 օգոս 2017 14:00

Առաջնորդ լինելն այնքան էլ զիլ բան չէ, ստիպված եմ 10 օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ զիլ բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Մակրոնը, մասնավորապես, օրինակ է բերել, որ ստիպված է լինում 10 օրը մեկ շփվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:  «Դա բնավ էլ զիլ բան չէ: Այդ ես եմ, որ ստիպված եմ տասն օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ», - ասել է Մակրոնը:
Ֆրանսիացի նախագահի նման անկեղծ հայտարարությունը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների առաջին էջերին, որոնք նկատել են, որ Էրդողանի հասցեին նման կոշտ մեկնաբանություն չի արել անգամ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր