18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

31 օգոս 2017 14:35

Առաջին օգնություն սրտի նոպայի դեպքում. խորհուրդներ, որոնք կօգնեն մարդուն փրկել սեփական կյանքը

 

Առաջին օգնություն սրտի նոպայի դեպքում. խորհուրդներ, որոնք կօգնեն մարդուն փրկել սեփական կյանքըՍրտի նոպան ներկայում շատ տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ է գալ ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների մոտ, սակայն քչերը գիտեն, որ սրտի նոպայի և կաթվածի դեպքում մարդը կարող է ինքնուրույն փրկել իր կյանքը:

Սրտի նոպայի ամենաակնհայտ ախտանշանները սրտի արագ ու անկանոն զարկերն են ու նախաուշագնացային վիճակը: Կրծքավանդակի և սրտի սեղմող ու այրող ցավը, ինչպես նաև առատ քրտնարտադրությունը հատուկ են ախտաբանական վիճակին: Նման ախտանշանների դեպքում մարդն ունի ընդամենը 10 վայրկայն իր կյանքը փրկելու համար: 

Ինչ է պետք անել սրտի նոպայի դեպքում 

1.      Առաջին հերթին հարկավոր է հնարավորինս ուժեղ հազալ: Հազը պետք է կրկնվի յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ: Սա կստիպի, որ սիրտը շարունակի սեղմվել և արյան շրջանառությունը կանգ չի առնի: Բացի այդ, ամեն հազից առաջ խորը շունչ քաշելը հագեցնում է թոքերը թթվածնով: Այս կերպ մարդը ժամանակ կունենա շտապ օգնություն կանչելու համար:

2.      Բացի այդ, հարկավոր է ազատել պարանոցի հատվածը հագուստից և նստել արմնկակալերով աթոռին կամ պառկել այնպես, որ գլուխը փոքր ինչ բարձր լինի:

3.      Սրտի նոպայի դեպքում հարկավոր է ընդունել 0.25 գրամ ասպիրին (ծամել ու կուլ տալ) և 0.5 գրամ նիտրոգլիցերին: Ասպիրինը կկանխի զարկերակի արգելափակումը, իսկ նիտրոգլիցերինը կնվազեցնի արյան ճնշումը: Նիտրոգլիցերինը հարկավոր է խմել միայն մեկ դեղահաբ, այլապես այն էլ ավելի կվատացնի վիճակը: Դեղահաբերը պետք է ընդունել մի բաժակ ջրով: Սրտի նոպայի դեպքում խորհուրդ չի տրվում այլ դեղահաբեր ընդունունել, քանի որ դրանք կարող են պարունակել կոֆեին, որն այդ վիճակում հակացուցված է: 

4.      Նախաուշագնացային վիճակի դեպքում հարկավոր է անմիջապես շտապ օգնություն կանչել և դեղահաբեր ընդունել: Անհրաժեշտ տեղեկատվությունը հարկավոր է բարձր ու հստակ ասել, ինչպես նաև նշել, թե ինչն է խնդիրը: Այս դեպքում ամենակարևորը խուճապի չմատնվելն է, քանի որ դրանից կախված է սեփական կյանքը: Բացի այդ, այս վիճակում սիրտը պարզապես կարող է չդիմանալ ավելորդ անհանգստությանը: 

5.      Հարկավոր է նաև հիշել խորը շնչառության մասին, ինչը կօգնի պահպանել հանգստությունն ու ազատվել նյարդային լարվածությունից:

6.      Բժիշկերի ժամանելուն պես հարկավոր է ցույց տալ նրանց ընդունած դեղահաբերը: Շատ ավելի ճիշտ կլինի, եթե այդ դեղահաբերն ու բժշկական քարտը լինեն ձեռքի տակ՝ հատկապես, եթե սրտի հետ կապված խնդիրներ նախկինում էլ են գրանցվել:

7.      Մինչ բժիշկների գալը ոչ մի դեպքում չի կարելի կանգնել, քայլել, որևէ բան ուտել կամ ծխել՝ նույնիսկ, եթե վիճակը կայունացել է:

Բացի այդ, անհրաժեշտ է տանն անպայման սրտի հիվանդությունները բուժող դեղամիջոցներ ունենալ: Ասպիրինն ու նիտրոգլիցերինն այն դեղամիջոցներ են, որոնք պետք է լինել յուրաքանչյուր դեղատուփում: 

Նաև չպետք է մոռանալ հոգ տանել սրտամկանի մասին: Առողջ սրտանոթային համակարգ ունենալու համար հարկավոր է չչարաշահել ալկոհոլը, ծխախոտն ու սուրճը, ինչպես նաև կատարել թեթև ֆիզիկական վարժություններ:

Շատ մեծ նշանակություն ունի նաև առողջ քունն ու հանգիստը, ուստի հարկավոր է շատ քնել և դադարել անհանգստանալ մանրուքների պատճառով:

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր