18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

31 օգոս 2017 16:25

Ծխելը հանգեցնում է հոգեկան խնդիրների

 

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ծխելը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը նաեւ բացասաբար է ազդում մարդու հոգեկան վիճակի վրա՝ նրան անինքնավստահ եւ չափազանց զգայուն դարձնելով:

To Choose Life հետազոտությանը ծխողներ եւ չծխողներ են մասնակցել: Մասնագետները պարզել են, որ ծխողները 200%-ով ավելի զգայուն են, քան չծխողները: Բացի այդ՝ փորձի ծխող մասնակիցների մոտ հոգեբանական սթրեսի մակարդակը 178%-ով ավելի բարձր է եղել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը հանգեցնում է քնի հետ կապված խնդիրների, մոտիվացիայի բացակայության, շատ ուտելու, տանը կամ աշխատավայրում զայրույթի բռնկման:

Մասնագետները պարզել են նաեւ, որ հետազոտության մասնակից ծխողների 93%-ին բժիշկները խնդրել են հրաժարվել այդ վնասակար սովորույթից, քանի որ ծխելն արդեն բացասաբար է ազդում նրանց առողջության վրա: Ծխողների 75%-ը կարծիք է հայտնել, որ շատ դժվար է ծխելը թողնելը: Շատերն առնվազն երկու-երեք անգամ փորձել են թողնել ծխելը, բայց չեն կարողացել:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր