12:20 - Մամեդյարովի որդու ձեռք բերած բնակարանները, որոնք գտնվում են «Թրամփ» անունը կրող շքեղ շենքում         12:00 - Տեսանյութ.Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց բնակավայրեր      11:40 - Տեսանյութ.Փաշինյանն իր զայրույթն է հայտնել կորոնավիրուսի հետ կապված անպատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ    

31 օգոս 2017 18:23

Հետախուզվող 28-ամյա Արսենին բերման են ենթարկել Ստամբուլ-Երեւան չվերթի ժամանումից հետո

 

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 31-ին՝ ժամը 02.30-ին, Ստամբուլ-Երեւան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ նույն օրը ժամը 04.20-ին Արտաշատի բաժին է տեղափոխվել 28-ամյա Արսեն Օ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2016թ. հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողություն) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի եւ 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքներով:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր