Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում, դպրոցում երեք միջադեպերը հետաքննվում է որպես ատելության հանցագործություններ          Եվրոպային նախազգուշացրել են պոտենցիալ մահացու «COVID-19-ի եւ գրիպի կրկնակի համավարակի» ռիսկի մասին       Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է    

01 սեպ 2017 16:50

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքը կհանվի աճուրդի

 Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքը կհանվի աճուրդի
ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի թիվ 947-Ա  որոշմամբ  օտարման ենթակա  «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմ­նար­կին ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքը սեպտեմբերի 19-ին կհանվի աճուրդի: Ինչպես  տեղեկացրին ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, աճուրդ մեկնարկային գինն է 13223400652 ՀՀ դրամ: Ներկայացնում ենք աճուրդի մասին հաղորդագրությունն ամբողջությամբ:
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա  2017թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում
Հասցեն` ք. Երեվան, Դ.Անհաղթի 23:
Վաճառվում է ՀՀ կառավարության 2017թ.  օգոստոսի 3-ի թիվ 947-Ա  որոշմամբ  օտարման ենթակա  «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմ­նար­կին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Նալ­բանդյան փողոցի 28 հասցեում գտնվող՝ 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա  օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հան­դիսացող՝ 0.252065 հեկ­տար մակերեսով  հողամասը: Աճուրդի մեկնարկային գինը՝ 13223400652 ՀՀ դրամ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր