18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

02 սեպ 2017 15:00

Էրդողանը ոչ թե նախագահ, այլ պատանդ վերցնող է․ Ջեմ Օզդեմիր

 

Գերմանիայի Կանաչների կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը արձագանքել է Թուրքիայում Գերմանիայի 2 քաղաքացիների ձերբակալությանը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, թե Էրդողանը ոտնատակ է տալիս իր պաշտոնի պատիվը։ «Էրդողանը ոչ թե նախագահ է, այլ պատանդ վերցնող»,-ասել է Ջեմ Օզդեմիրը։

Նշենք, որ օգոստոսի 31-ին Անթալիայի օդանավակայանում գերմանացի զույգ է ձերբակալվել։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս փաստի առթիվ հայտարարել է, թե պետք է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր