17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

04 սեպ 2017 13:40

Թրամփը պաշտոնանկ կարվի, եթե դադարեցնի Չինաստանի հետ առեւտուրը. Ասանժ

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից կհանեն այն դեպքում, եթե Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունները խզի Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումներից հետո: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեան Չինաստանի հետ է կատարում առեւտրի 90 տոկոսը: Եթե Թրամփը դադարեցնի Չինաստանի հետ 650 մլրդ դոլարի առեւտուրը, ապա անմիջապես պաշտոնանկ կարվի»,- երկուշաբթի Twitter-ի իր էջում գրել է Ասանժը:

Նա այս հայտարարությունն արել է ի պատասխան Թրամփի բառերի, թե ԱՄՆ-ը կարող է ամբողջությամբ դադարեցնել այն երկրների հետ առեւտուրը, որոնք Հյուսիսային Կորեայի հետ առեւտրային հարաբերություններ ունեն: «ԱՄՆ-ն այլ տարբերակների թվում քննարկում է նաեւ առեւտային բոլոր հարաբերությունների դադարեցումը ցանկացած երկրի հետ, որը Հյուսիսային Կորեայի հետ բիզնես է վարում»,- կիրակի Twitter-ի իր էջում նշել էր Թրամփը:

Հյուսիսային Կորեան կիրակի հայտարարել էր ջրածնային լիցքի հաջող փորձարկման մասին, որը կարող է որպես մարտագլխիկ օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի համար: Սա հարուցել է միջազգային հանրության խիստ արձագանքը: ՄԱԿ Անվտանգության խորհուդը երկուշաբթի արտահերթ նիստ կանցկացնի՝ նվիրված Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկմանը: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր