Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

05 սեպ 2017 14:42

Սրտի նոպայի մասին վկայող 4 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

 

Սրտի նոպայի մասին վկայող 4 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսելՇատերը կարծում են, որ սրտի կաթվածի հիմնական ախտանշանը կրծք հատվածի ուժգին ցավն է: Առհասարակ՝ սրտի նոպաների 25%-ը լինում է բացարձակապես առանց ախտանշանի, սակայն, այնուամենայնիվ, այս հիվանդությունն ունի մի շարք ախտանշաններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 ախտանշան, որոնք վկայում են սրտի նոպայի հավանականության մասին և որոնց օգնությամբ կարելի է կանխել խնդիրը: 

1.      Այտուցներ 

Շատերը կարծում են, որ ոտքերի այտուցները պայմանավորված են լինում երկար կանգնելով կամ նստելով, մինչդեռ սրտային անբավարարության դեպքում նույնպես օրգանիզմում կարող է հեղուկ կուտակվել՝ դառնալով կոճերի, ոտքերի կամ որովայնի այտուցվածության պատճառ:

2.      Անհանգստություն ու տագնապի զգացողություն

Շատ հաճախ սրտի նոպայից անմիջապես առաջ մարդիկ անհանգստության ու տագնապի զգացողություն են ունենում: Այս դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել մասնագետին, քանի որ սրտի կաթվածը կանխելը շատ ավելի է հեշտ է, քան դրա հետևանքները բուժելը:

3.      Ցավ մարմնի տարբեր հատվածներում 

Կրծքավանդակում առաջացած ցավը կարող է տարածվել նաև ծնոտի, ուսի, թևի, մեջքի և նույնիսկ որովայնի հատվածում: Որոշ դեպքերում  մարդիկ չեն ունենում կրծքավանդակի ցավեր և փոխարենը ցավը նկատվում է ուսերից մեկի կամ երկուսի հատվածում կամ թիակների միջև: 

4.      Հազ 

Երբեմն հազալիս կարող է նկատվել արյունոտ խորխ կամ տարօրինակ ձայն: Սա վկայում է սրտային անբավարարության մասին և կապված է թոքերում ջրի կուտակման հետ: Սա այն ախտանշանն է, որին հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:

Բացի նշված ախտանշաններից, կան նաև մի շարք այլ նշաններ, որոնք կօգնեն կանխել սրտի նոպան: Դրանց շարքին են դասվում.

·        սրտխառնոցը,

·        գլխապտույտը,

·        տհաճ զգացողությունները, 

·        սառը քրտինքը, 

·        ծանր շնչառությունը:

Այս ախտանշանները ոչ մի դեպքում չի կարելի անտեսել կամ հուսալ, որ դրանք առանց միջամտության կանցնեն: Եթե դրանք տևում են 5 րոպեից ավել, ապա հարկավոր է անպայման շտապ օգնություն կանչել կամ գնալ հիվանդանոց:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր