18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

06 սեպ 2017 13:45

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը դարձյալ ուշագրավ դեպքերով

 

«Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:

Նիստից առաջ դատական կարգադրիչները փորձել էին խուզարկել փաստաբաններին, սակայն նրանք հրաժարվել էին՝ հայտարարելով, որ ապօրինի գործողություն են կատարում կարգադրիչները: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, խորհրդակցական սենյակից վերադառնալով, դատական սանկցիա կիրառեց այդ երկու պաշտպանների նկատմամբ եւ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով կդիմի Փաստաբանների պալատին:

Այնուհետեւ դատավորն ընթերցեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի գրությունը: Փաստաբանը հայտնում էր, որ նախ չի կարող նիստին մասնակցել, քանի որ իր պաշտպանյալը հեռացվել է նիստերի դահլիճից եւ արգելում է իր բացակայությամբ ներկայանալ նիստերին:

«Բացի դրանից, ներս մտնելիս մետաղորսիչ սարքը մի քանի անգամ ձայն է արձակել իմ պայուսակը զննելիս, բայց ինձ թողեցին ներս, իսկ իմ գործընկերներ Մուշեղ Շուշանյանին եւ Լուսինե Սահակյանին արգելեցին մտնել դատարան: Հետեւաբար, այս պայմաններում ես չեմ կարող ներկա լինել նիստին»,- գրավոր հայտնել էր դատարանը:

Արտուշ Գաբրիելյանը, սովորության համաձայն, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու: Նիստին ներկա մյուս փաստաբանները փորձեցին առարկել, բայց դատավորն արագ լքեց նիստերի դահլիճը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր