19:30 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         19:00 - Մոմավառություն հանուն համերաշխ ընտրապայքարի. Տեսանյութ      18:14 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ    

07 սեպ 2017 17:35

Հրդեհ Ջաջուռ գյուղում. Այրվել է 50 հեկտար տարածք

 Հրդեհ Ջաջուռ գյուղում. Այրվել է 50 հեկտար տարածք
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջին:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:47-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 50 հա):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջաջուռ (52), Կամո (15), Ջաջուռավան (10) եւ Կրաշեն (10) գյուղերի 87 բնակիչ՝ գյուղապետերի գլխավորությամբ, ոստիկանության Ախուրյանի բաժնից 15 աշխատակից, N զորամասի 30 զինծառայող, «Հայ անտառտնտեսության» ՊՈԱԿ-ի 9 աշխատակից, Շիրակի մարզային փրկարարական վարչության 38 աշխատակից, 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա եւ 1 S171 մակնիշի տրակտոր:
Մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայրում իրականացրել է հերթապահություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր