17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

07 սեպ 2017 21:00

Ջաջուռում հրդեհը մարելիս հրշեջներից մեկն այրվածքներ է ստացել

 Ջաջուռում հրդեհը մարելիս հրշեջներից մեկն այրվածքներ է ստացել
Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ դաստակի և գլխի հատվածում 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը՝ փ/ծ ավագ Գ. Ոսկանյանը: Նրան հոսպիտալացրել են Գյումրու բժշկական կենտրոն: ԱԻՆ-ից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:
Նշենք, որ այսօր ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջին: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:47-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 50 հա):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջաջուռ (52), Կամո (15), Ջաջուռավան (10) և Կրաշեն (10) գյուղերի 87 բնակիչ՝ գյուղապետերի գլխավորությամբ, ոստիկանության Ախուրյանի բաժնից 15 աշխատակից, N զորամասի 30 զինծառայող, «Հայ անտառտնտեսության» ՊՈԱԿ-ի 9 աշխատակից, Շիրակի մարզային փրկարարական վարչության 38 աշխատակից, 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և մակնիշի տրակտոր: Մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայրում իրականացրել է հերթապահություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր