14:12 - Տեսանյութ. Ի՞նչ է պատահել.ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում ոչ ոք չի վաստակել         14:02 - Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի      14:02 - Էդ կարո՞ղ ա ուրիշ մոլորակից եք եկել...Եʹվ անփույթ եք, և՛ փնթի, ևʹ ալարկոտ    

08 սեպ 2017 14:50

Սերժ Սարգսյանի տեղը քրեակատարողական հիմնարկն է.Փոստանջյան

 

Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ, նրա տեղը քրեակատարողական հիմնարկն է. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով 2018 թվականին սպասվող փոփոխություններին:

«Սերժ Սարգսյանը եւ նրա թիմակիցները 25 տարի ձախողել են ամեն ինչ, քրեական հանցագործներ են, այսօր 1,5 միլիոն արտագաղթը ներելի չէ, 8 միլիոն դոլար արտաքին պարտք կուտակելը քրեորեն պատժելի է, որը եղել է դիտավորյալ: Մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին դավաճանության մեջ: Քառօրյա պատերազմի մեջ առաջին մեղավորը հենց ինքն է, մենք այս փաստերով հանցագործության մասին հաղորդում ենք շուտով տալու: Դա փաստաթղթով չի լինելու, հեռարձակվելու է ուղիղ եթերով»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր