14:18 - Տեսանյութ.Սեպտեմբերին կարող ենք բացել դպրոցները, բայց ․․․ Արայիկ Հարությունյան         13:56 - Ստեփանակերտում հայրը որդուն գտել է ծառից կախված      13:36 - Այդ լուրը հասե՞լ է ձեզ, որ ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է. Բագրատ Եսայանը՝ Հայկ Մարությանին    

08 սեպ 2017 18:57

Գումարվել է Ազգային ժողովի խորհրդի նիստը

 
                                        
         


 
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ ՀՀ ԱԺ խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման 5—րդ հավելվածում կատարվել է փոփոխություն. ՀՀ ԱԺ խորհրդի քվեարկությամբ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել 2017 թ. հուլիսի 11-ին ընդունված «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մի շարք հավելվածներում:
ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ նույն նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ինչպես նաեւ ՀՀ ԱԺ խորհրդի կողմից սահմանվել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ մի շարք հարցերի քննարկման  տեւողությունը: 
 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր