Ո՞ր երկիրն է Ռուսաստանի «գաղտնի զենք» համարվում ՆԱՏՕ-ում. Fox News          Մաքսիմ Գալկինը կորցրել է Ռուսաստանում գտնվող բիզնեսը       Ռուբլին երկար տարիների դադարից հետո հատել է 7 դրամի շեմը    

08 սեպ 2017 20:00

5 նշան, որ դուք գտել եք Ձեր կեսին

 
Դուք վախենում եք նրա հանդեպ ձեր զգացմունքներից
Երբ ձեր զգացմունքները մեկի հանդեպ այնքան ուժեղ են, որ վախենում եք դրանցից, ապա, ամենայն հավանականությամբ, պարզապես վախենում եք, որ նա կհեռանա, եւ դուք չեք կարողանա (կամ արդեն չեք կարող) ապրել առանց նրա: Նորմալ է վախենալը, որ ձեր սիրելին կհեռանա, հատկապես, եթե նախկինում էլ ձեզանից հեռացել են: Բայց նա, ում հետ պետք է լինեք, կփարատի ձեր վախերը: Սերը վախեցնում է: Մարդը, որի հետ պետք է լինեք, ձեզ կստիպի ավելի քիչ վախենալ:
Նա ձեզ ստիպում է հասկանալ այն, ինչի վրա դեռ հարկավոր է աշխատել
Հնարավոր է՝ չեք կարողանում արտահայտել ձեր զգացմունքները կամ բաց շփման հետ կապված խնդիրներ ունեք, ամբողջ ուժով խուսափում եք տարաձայնություններից եւ կոնֆլիկտներից կամ մոռանում եք ձեր առողջության մասին: Ինչ էլ լինի, մարդը, որի հետ պետք է լինեք, ձեզ կստիպի հաղթահարել դա: Եվ նա ձեզ ավելի ուժեղ կդարձնի: Դուք ավելի լավը կդառնաք:
Ձեզ վախեցնում է այն, որ ձանձրալի է դառնում
Երբ երկար ժամանակ ինչ-որ մեկի հետ եք, կարող եք ճնշում զգալ, որ հարկավոր է հարաբերությունները հետաքրքիր դարձնել: Երբ վախենում եք, որ կայծը կարող է անհետանալ, հավանաբար, այն արդեն կորել է, եւ դա միանգամայն նորմալ է: Այն կայծը, որ զգում էիք հարաբերությունների սկզբում, միշտ չէ, որ անհետանում է, պարզապես փոխվում է: Դուք այլեւս չեք նյարդայնանում նրա հետ հանդիպումներից առաջ, ինչպես, ասենք, երկու տարի առաջ: Դուք արդեն վարժվել եք նրա ներկայությանը: Կայծը դեռ կա, պարզապես այնպիսին չէ, ինչպես հարաբերությունների սկզբում:
Նա ձեզ ստիպում է գիտակցել, որ որոշ մարդիկ ձեր կյանքում այնքան էլ կարեւոր չեն
Որ ձեր կյանքում կան այնպիսի մարդիկ, որոնք իրականում այնքան էլ չեն մտահոգվում ձեր մասին, որքան դուք՝ նրանց: Մարդը, որի հետ դուք պետք է լինեք, տեսնում է այն սերն ու էներգիան, որ տալիս եք մարդկանց, որոնք դրան պարզապես արժանի չեն: Եվ նրան դուր չի գալիս տեսնել, թե ինչպես են ձեզանից օգտվում: Եվ նա կխոսի այդ մասին: Նա լավագույնն է ցանկանում ձեզ համար, իսկ դա նշանակում է, որ ուզում է ձեզ լավագույն մարդկանցով շրջապատել եւ ազատել լավագույններից:
Նա ձեզ ստիպում է գիտակցել սեփական թերությունները
Երբ մի մարդու հետ եք, որի հետ պետք է լինեք, նա ձեզ կստիպի ընդունել այն թերությունները, որոնց մասին չեք ցանկանում խոստովանել: Նա ձեզ չի ամաչեցնի կամ չի դատապարտի դրանց համար: Հակառակը, նա կստիպի հաշտվել դրանց հետ: Նա կհասկանա, որ դուք կատարյալ չեք, որ դուք էլ թերություններ ունեք: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր