Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

09 սեպ 2017 12:30

Մեծ վթար Երևանում.6 վիրավորներից 3-ը մանկահասակ երեխաներ են

 

Երեւանում, սեպտեմբերի 8-ին, ժամը 07։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի եւ Թբիլիսյան խճուղու նրբանցքի խաչմերուկում բախվել են 47-ամյա Էդուարդ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 17 MG 717 համարանիշի, 35-ամյա Նարեկ Գ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 TV 871 համարանիշի եւ 31-ամյա Դավիթ Ա.-ի վարած Mercedes մակնիշի 80 DA 707 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Դավիթ Ա.-ն, ավտոմեքենաների ուղեւորներներից 32-ամյա Արուսյակ Ա.-ն տեղափոխվել է Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 69-ամյա Մարիետա Լ.-ն՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ անչափահասներ 6-ամյա Վալերի Ա.-ն, 2-ամյա Առնո Ա.-ն եւ մի քանի ամսական Մարկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Նարեկ Գ.-ն աշխատում է «Իդեալ» խանութ-սրահում: Վիրավոր երեխաները Դավիթ Ա.-ի զավակներն են։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր