17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

09 սեպ 2017 13:45

Հեռացրել են մեկ ամսական նորածնի 7 ատամները

 Հեռացրել են մեկ ամսական նորածնի 7 ատամները
Հնդկաստանում բժիշկները հեռացրել են 1 ամսական նորածնի 7 ատամները: Անսովոր վիրահատությունը անցկացվել է Գուջարատ նահանգում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հաղորդվում է՝ երեխայի ատամները նկատվել են նրա ծնունդից արդեն մի քանի օր անց: Ստուգելուց հետո՝ մանկաբույժը երեխային ծնողների հետ միասին ուղարկել է վիրաբույժի մոտ, ով էլ պարզաբանել է, որ երեխայի բերանում լիարժեք ատամներ են:
Բժիշկը, սակայն, նաև հայտնել է, որ ատամներն անհրաժեշտ է հեռացնել, քանի որ դրանք պինդ չեն և կարող են պոկվել:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները՝ վիրահատությունը հաջող է ընթացել և անցկացվել է 2 փուլով, առաջին անգամ հեռացվել է 4 ատամ, հետո՝ 3:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր