Մանրամասներ՝ Արարատի մարզում 80-ամյա ծերունու սպանությունից
SHAMSHYAN.com-ը գրում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի կողմից սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վարազդատ Շահգալդյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 6-ին իր համագյուղացի՝ 80-ամյա Սարգիս Թադևոսյանին սպանելու մեջ։
Շահգալդյանը վրեժ է լուծել Ս. Թադևոսյանի նկատմամբ, քանի որ 23 տարի առաջ իր կողմից սպանվածը սպանել էր իր հորը։
Կայքի տեղեկություններով՝ քննչական մարմինը միջնորդություն է ներկայացնելու Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը քննիչի կողմից հայտարարված հետախուզումը բավարարի և խափանման միջոց ընտրվի կալանավորումը։