Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

11 սեպ 2017 10:45

27-ամյա քաղաքացին կորել է. ջրամբարի մեջ հայտնաբերվել է նրա գլխարկը

 

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկհրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ա. Մ.-ն տնից դուրս է եկել եւ չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:

Ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր