Տեսանյութ.Նիկոլ Փաշինյան, քեզ սպասում է հայ ժողովրդի ցասումը. դու պետք է հեռանաս. ուրիշ ճանապարհ չկա          Մենք հուսով ենք, որ , այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները կհամոզվեն, որ Ղրիմի հարցում իրենց ներկայիս դիրքորոշումը լիովին սխալ է       Նախատեսվում է որոշակիացնել, թե ովքեր իրավունք ունենք հուղարկավորվել ընտանեկան գերեզմանոցում    

11 սեպ 2017 16:50

Մեր շտապօգնությունն ունի անալգին, դիմեդրոլ, լավագույն դեպքում՝ յոդ, բինտ էլ չունեն, ասում են գնացեք բինտն էլ դուք բերեք. Նաիրա Զոհրաբյան

 Մեր շտապօգնությունն ունի անալգին, դիմեդրոլ, լավագույն դեպքում՝ յոդ, բինտ էլ չունեն, ասում են գնացեք բինտն էլ դուք բերեք. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ-ն քննարկում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված դրույթների նախագծերի փաթեթը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մինչ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հարց տալը նկատեց, որշ գաղափարը լավն է՝ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել տեղում: «Բայց, ինչպես միշտ, հերթական անգամ առաջնորդվում են կոճակն ունենք, մնաց վերարկուն կարգախոսով: Դուք տեսե՞լ եք մեր շտապօգնություններն ինչ վիճակում են, խոսքը չի վերաբերում մի քանի մասնավոր հիվանդանոցների մեքենաներին, որոնք հագեցված են: Խոսքը շարքային շտապօգնության մասին է, որն ունի անալգին, դիմեդրոլ, լավագույն դեպքում յոդ, բինտ էլ չունեն, ասում են գնացեք բինտն էլ դուք բերեք»,-ասաց նա:
Զոհրաբյանն առաջարկում է համակարգային լուծում տալ: «Դեռ մեր շտապօգնությանը ապահովեք անալգին, դիմեդրոլից բացի այլ դեղորայքով, որովհետև չունեն 10 000 դրամ, որ մասնավորին դիմեն: Հիմա բուն խնդիրը չենք լուծում»,-ասաց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր