17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

11 սեպ 2017 17:37

Աշոտյանի պատասխանը «Ելք»-ին

 
«Քաղաքական տեսակետից կարծում եմ՝ այդ նախաձեռնությունը չի համապատասխանում արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական շահերին: Եվ այդ նախաձեռնությունը չի տեղավորվում մեր արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակներում»: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Ելքի»՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու նախաձեռնությանը: Աշոտյանը միեւնույն ժամանակ նշեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության նախագծի տեքստը դեռ չեն ստացել:
Լրագրողների այն հարցին՝ հնարավո՞ր է «Ելքի» նախաձեռնությունը վտանգի ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, հաշվի առնելով այն, որ դա գուցե զայրացնի ռուսական կողմին, Աշոտյանը պատասխանեց. «Ես սովոր եմ, որ հայկական լրատվական-վերլուծական դաշտում լինում են փորձեր` կապել չկապվող գործընթացները, այս դեպքում էլ գնահատականը իրականության հետ կապ չունի: Նման հարց Հայաստանի քաղաքական օրակարգում ոչ միայն չկա, այլեւ չի բխում Հայաստանի քաղաքական և տնտեսական շահերից»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր